Վերածնունդ։ Երաժշտություն

Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային պիեսները, օպերան, կանտատը և օրատորիան։ Ի հայտ եկան աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից են՝ ֆրոտտոլան և վելլանելլանԻսպանիայում, բալլադը Անգլիայում, մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազմավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը։

Leave a comment